Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Աստղիկ Խաչատրյան 23.04.2024 - 19:34
23.04.2024 - 19:34 դիտում

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 50 կգ քաշային կարգի մեկնարկում Անուշ Գրիգորյանի մրցակիցը Ռումինիայից Միխաելա Բադեսկուն էր: Գրիգորյանն առավելության հասավ 5:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որը կկայանա ապրիլի 25-ին:

Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքյանը և Էլիդա Քոչարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ