Բռնի տեղահանված ավելի քան 99.300 անձ արդեն հաշվառվել է Հայաստանում

5.10.2023 - 20:42 դիտում

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված 99 342 մարդ արդեն հաշվառվել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Հայաստան ժամանածների թվի մեջ փոփոխություն չի եղել (100 632 անձ)։

«Ժամանած անձանցից 73 453-ը տեղաբաշխված են տարբեր մարզերում։ Նրանցից մոտ 51 000-52000 անձի կացության հարցը լուծվել է։ Մնացած դեպքերում պետությունն օժանդակություն է տրամադրել` սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն»,– ասել է Բաղդասարյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ