Բուժատեխնիկական հանձնաժողովի գործառույթներն այսուհետ իրականացնում է այլ մարմին

Աստղիկ Խաչատրյան 22.09.2021 - 11:27
22.09.2021 - 11:27 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովին վերապահված գործառույթներն այսուհետ իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչությունը։

Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝ Օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման (բացառությամբ երեխաների), առաջին անգամ վերին և/կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և/կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզի տրամադրման, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցների սահմանված ժամկետից շուտ տրամադրման, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների հատկացման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների, մասնավորապես՝ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման և դրա տեսակի սահմանված ժամկետից շուտ վերանորոգման իրականացման և օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ դեպքերում։

Վերոնշյալ ծառայությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել հետևյալ հասցեով՝ ք․Երևան, Արմենակյան 129:

📢 Հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովին վերապահված…

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Вторник, 21 сентября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ