Բուժաշխատողի օրը Գյումրի էր բերել բուժաշխատողների ամբողջ հանրապետության տարբեր բուժկենտրոններից: Այս տարի բժիշկների մասնագիտական օրը նշվեց յուրահատուկ շուքով կրելով «Շնորհակալություն բժիշկ» խորագիրը: Գյումրիում տոնական օրվա մեկնարկը տրվեց կայարանամերձ հրապարակից, հանրապետության երկրորդ քաղաքում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ: