«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին բանակցություններ է վարում անգլիական «Նյուքասլ» ամառային անակնկալ տեղափոխության շուրջ: Այս մասին գրել է Calciomercato-ն։
36-ամյա պաշտպանը վերջերս հայտարարել է հաջորդ մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու իր մտադրության մասին՝ 18 տարվա կարիերայից հետո, որի ընթացքում 9 տիտղոս է նվաճել Ա Սերիայում և Իտալիայի հետ 1 Եվրոպայի առաջնություն:
Բոնուչին, որն անցած մրցաշրջանում 16 հանդիպում է անցկացրել առաջնությունում, ներկայումս ունի 12 ամիս մնացած տուրինյան ակումվում, թեև վաղուց արդեն ծրագրեր են եղել «բաժանվել» մինչև 2024 թվականը:
«Նյուքասլը» շահագրգռված է գործարք կնքելու հարցում: Ըստ Calciomercato-ի՝ արդեն հանդիպում է եղել՝ քննարկելու հնարավոր գործարքը:
Կոնկրետ առաջարկ չի արվել, բայց Պրեմիեր լիգայի ակումբը ներկայումս գնահատում է գործարքի «տնտեսական, տեխնիկական, ֆիզիկական ու մոտիվացիոն» պայմանները: