Բագրատ սրբազանի հրավերով քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, որտեղ տեղի է ունենում որոշիչ հանրահավաք:
Սրբազանը ելույթ էր ունենում ԱԺ շենքի մոտ, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։