Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. Բորելը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

Աննա Կոստանյան 13.09.2022 - 15:53
13.09.2022 - 15:53 դիտում

Եվրամիությունը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա նշել է, որ շփումներ են ընթանում երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: «Բոլոր ուժերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. պետք է հարգել հրադադարը»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ