Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության միջոցով. ԵԱՀԿ գործող նախագահ

Աստղիկ Խաչատրյան 28.05.2021 - 10:45
28.05.2021 - 10:45 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է․ «Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կրկնվող հաղորդումների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ