Նոյեմբերի 13-ին, ժամը 17:57-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ֆրիդա Հ․-ի (ծնված 1944 թ.) դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: