Բյուրեղավանի տարածքային գրասենյակի ղեկավարը նույն համայնքի բնակչին ընտրակաշառք է տվել. կան ձերբակալվածներ

Աննա Կոստանյան 2.06.2026 - 15:51
2.06.2026 - 15:51 դիտում
Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի    Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ