Բղավոցներ, լեզվակռիվ, քաշքշոց. լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստերի դահլիճում

Աննա Կոստանյան 22.04.2025 - 12:53
22.04.2025 - 12:53 դիտում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հարցի քննարկումը հարթ չընթացավ:

Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի՝ ԱԺ ամբիոնին մոտենալիս հեռակա լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև:

Ալեն Սիմոնյանը, դիմելով նրանց, ասաց. «Ինչ ներքին վեճ ունեք դուք, չեմ հասկանում: Ակնհայտ ներքին վեճ ունեք դուք դաշնակցականներով: «Հայաստան» դաշինքի մյուս անդամներն էլ գերի են ընկել այս խոսակցությանը»:

Երբ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից փորձեց հակադարձել, ԱԺ նախագահն ասաց՝ իրավունք չունեն խոսելու. «Չեք կարող, տեղից անընդհատ խոսում եք»:

«Ձեր արածի իմաստը ո՞րն է»,- հակադարձեց Մինասյանը:

«Մնացե՛ք օրենքով սահմանված չափերի մեջ»,- դիմելով ընդդիմադիրներին՝ մասնավորապես ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց Սիմոնյանը:

Դահլիճում իրավիճակը թեժացավ:

Պատգամավորները միջամտեցին՝ փորձելով իրավիճակը լիցքաթափել, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ