ԲՀԿ ավագանու թեկնածուի մայրը ընտրատեղամաս է գնացել ցուցակով, կազմվել է արձանագրություն

5.12.2021 - 16:24 դիտում

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Դիանա Երեմյանի մայրը, որը նաև Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի լիազորն է, ընտրատեղամաս է գնացել մարդկանց անուններից կազմված ցուցակով:

Ցուցակը ֆիքսել են ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք, ըստ նրանց՝ կինն ուղղորդել է ընտրողներին:

Դեպքի առթիվ արձանագրություն է կազմվել, ինչպես նաև իրավապահ մարմիններին ներկայացվել հաղորդում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ