ԲԿ-ներում բուժումը շարունակում է «Սուրմալուում» պայթյունից տուժած 3 քաղաքացի. ԱԻՆ

Աննա Կոստանյան 19.08.2022 - 21:05
19.08.2022 - 21:05 դիտում

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ:

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 2 ավտոկռունկ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ