Բլինքենն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել զբաղվել Հորդանանի Արևմտյան ափին լարվածության թուլացմամբ

5.11.2022 - 21:23 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Հորդանան գետի Արևմտյան ափին լարվածության թուլացման ուղղությամբ՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

 

Բլինքենը խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև աճող լարվածությունը:

 

Հիշեցնենք, որ իսրայելական բանակը և ոստիկանությունն ապրիլի 10-ից շարունակում են ամենօրյա գործողություններն ու շուրջկալները Հորդանանի Արևմտյան ափին՝ ի պատասխան Իսրայելի քաղաքներում իրականացված մի շարք ահաբեկչությունների, որոնց հետևանքով սպանվել է 20 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ