Բլինքենն Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքիում

Աննա Կոստանյան 1.05.2023 - 10:16
1.05.2023 - 10:16 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Բլինքենը հայտնել է` ԱՄՆ-ն խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Պետքարտուղարն ընդգծել է առևտրային ու մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ