Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Աննա Կոստանյան 28.03.2024 - 10:05
28.03.2024 - 10:05 դիտում

ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն ՀՀ, ԱՄՆ և ԵՄ միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը, քանի որ վերջինս աշխատում է իր առևտրային գործընկերությունների հավասարակշռման և հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ