Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը

Աստղիկ Խաչատրյան 12.11.2024 - 21:00
12.11.2024 - 21:00 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար:

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նշվում է նաև, որ այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Պերու և Բրազիլիա՝ նախագահ Ջո Բայդենի հետ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի  տնտեսական առաջնորդների ամենամյա շաբաթին և G20 առաջնորդների գագաթնաժողովին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 14-19-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ