Բլինքենը հետաձգել է ացը Չինաստան ԱՄՆ երկնքում հայտնված հետախուզական օդապարիկի պատճառով

4.02.2023 - 12:30 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ, տեղեկացրել, որ ԱՄՆ օդային տարածքում հայտնված օդերևութաբանական սարքի պատճառով հետաձգում է այս շաբաթ նախատեսված այցը Չինաստան:

«Այդ հետախուզական օդապարիկի առկայությունն ԱՄՆ օդային տարածքում մեր երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- ասել է պետքարտուղարը։

Վան Յին էլ մատնանշել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ նման աղմուկ բարձրացնելն անընդունելի և անհիմն քայլ է: «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է շարունակեն շփումները և խուսափեն սխալ դատողություններից»,- նշել է պաշտոնյան։

Ավելի վաղ՝ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «օդապարիկն ուղարկվել է Չինաստանից, այն քաղաքացիական է և օգտագործվում է օդերևութաբանական հետազոտությունների նպատակով»։ Գերատեսչությունից հստակեցրել են՝ ուժեղ քամիների պատճառով զոնդը կորցրել է կառավարումը և շեղվել սահմանված կոորդինատներից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ