Բիթքոինի գինն առավոտյան երկրորդ անգամ հասել է պատմական նոր առավելագույնի

Աստղիկ Խաչատրյան 21.11.2024 - 10:51
21.11.2024 - 10:51 դիտում

Բիթքոինի գինը մեկ ժամում կրկին թարմացրել է ռեկորդը և բարձրացել  97 հազար դոլարից։

ՀՀ ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ բիթքոինն արդեն թանկացել է օրական 5,96%-ով և հասել 97 հազար 559 դոլար արժեքի: Մեկ ժամ դրանից առաջ՝ մեկ մետաղադրամն արժեր հազար դոլարով պակաս։

Ինչպես գրել է Коммерсант-ը, կրիպտոարժույթի արժեքի աճը պայմանավորված է այն ակնկալիքներով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնպաստի կրիպտոարժույթի ոլորտում ավելի պարզեցված կարգավորման ներդրմանը։

Նախօրեին հաղորդվել էր, որ բիթքոինի գինը հասել է պատմական նոր բարձրակետի և առաջին անգամ գերազանցել է մեկ մետաղադրամի դիմաց 94 հազար դոլարի նշագիծը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ