Բերքաբերը 31 ոչ անկլավային գյուղերից մեկն է, որի տարածքի մի մասը չի վերահսկվում Հայաստանի կողմից այս պահի դրությամբ. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 20.03.2024 - 19:46
20.03.2024 - 19:46 դիտում

ՀՀ տարածքից եթե նայենք, ՀՀ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածը, ադրբեջանական կողմից՝ Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջիլի. ՀՀ-ն պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնել Խորհրդային Միության, խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների տոպոգրաֆիական փաստաթղթերի և քարտեզների հիման վրա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ըստ ՀՀ դիրքորոշման՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի կոնկրետ որ հատվածների մասին է խոսքը, որտեղից պետք  մեկնարկի սահմանազատման գործընթացը:

«Պարզ լեզվով ասած՝ խոսքը մեկ հատվածի մասին է, որը Հայաստանի կողմից սկսվում է Բաղանիսից և ավարտվում է Բերքաբերի հատվածում, այսինքն՝ Ադրբեջանի հետ սահմանով, և մենք պատրաստակամություն ենք հայտնում այդ մեկ հատվածը՝ որպես առաջին հատված, սահմանազատել: Ճի՞շտ ենք հասկանում»,- հարցրեց Ռուբինյանը:

Փաշինյանը հաստատեց՝ ուղղելով՝ սահմանազատել «որպես սահմանի մեկ ամբողջական կտոր»:

Ռուբինյանը կրկին հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում՝ Բերքաբերը այն 31 ոչ անկլավային գյուղերից մեկն է, որի տարածքի մի մասը չի վերահսկվում Հայաստանի կողմից այս պահի դրությամբ, Փաշինյանը հաստատեց՝ ճիշտ եք հասկանում:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ