Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

28.09.2024 - 12:58 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Բաքվում կայանալիք COP29-ի նախապատրաստական աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ