Բեռները և մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա. Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում

Աննա Կոստանյան 5.05.2023 - 14:40
5.05.2023 - 14:40 դիտում

Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ՝ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի շրջանակում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին:

«Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, և մենք պատրաստ ենք և շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու: Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռները և մարդիկ կարող են տեղաշարժվել ազատ ձևով՝ իհարկե հաշվի առնելով ՀՀ-ի օրենսդրությունը և ինքնիշխանությունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ խոսնակը նաև նշեց, որ մշտապես առաջարկել և առաջարկում են Ադրբեջանին հայելային հետ քաշել զորքերը սահմանին:

«Կարծում եմ՝ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը անհնար է առանց Թուրքիայի, և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ