Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Մերսեդես E320», «Մերսեդես Վիտո», «ՎԱԶ 2107» և «Օպել Աստրա» մակնիշների ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում են վարորդների ինքնությունները: