Բեռնատարը շրջվել է ձորը․ կա զոհ

Աննա Կոստանյան 13.07.2021 - 12:52
13.07.2021 - 12:52 դիտում

Հուլիսի 12-ին, ժամը 16։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի Տերյան 3-րդ փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը (մոտ 80 մ):

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 200 մ) և անջատել ավտոմեքենայի շարժիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ