Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 3.04.2026 - 14:31
3.04.2026 - 14:31 դիտում

Ապրիլի 3-ին՝ ժամը 09։55-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Տանձատափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ