Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել գետում․վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

23.11.2024 - 16:43 դիտում

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 50-ամյա Արիզադեն Ե.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում «Շամբի գետի մոտ», դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել գետում:

Ճանշինի աշխատակիցները, փրկարարներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել, որից հետո փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ մահացածի մարմինը դուրս են բերել խցիկից ու պատգարակով մոտեցրել դիատարին:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ