Բեռլինում հրաձգության հետևանքով տուժել է չորս մարդ

Գոհար Ստեփանյան 26.12.2020 - 11:04
26.12.2020 - 11:04 դիտում

Այսօր առավոտյան Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել չորս մարդ: Տուժածները հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:

Ավելի վաղ հայտնի էր երեք տուժածի մասին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր, որտեղ օպերատիվ աշխատանքներ են ընթանում հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ