Բելառուսն ԱՊՀ անդամ երկրներին հրավիրել է՝ հետևելու սահմանադրական հանրաքվեի ընթացքին

Աննա Կոստանյան 1.02.2022 - 16:35
1.02.2022 - 16:35 դիտում

ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովներն արդեն հրավեր են ստացել՝ հետևելու Բելառուսի սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Այդ մասին հայտնել է ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն, հայտնում է БЕЛТА գործակալությունը:

«ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ԿԸՀ ներկայացուցիչներին, այսինքն՝ ԱՊՀ երկրներին: Օտարերկրյա դիտորդներ հրավիրելու իրավունք ունեն նախագահը, խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը, Հանրապետության խորհուրդը, նախարարների խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտվել է իր իրավունքից»,- նշել է Կարպենկոն։

Բելառուսի նախագահը հունվարի 20-ին հրամանագիր է ստորագրել «Հանրապետական հանրաքվե նշանակելու մասին»: Քվեարկության հիմնական օրը նշանակված է փետրվարի 27-ին: Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների օգտին քվեարկել հնարավոր կլինի նաև վաղաժամկետ՝ փետրվարի 22-26-ը ներառյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ