Բելառուսի նախագահն ուղևորվել է ՌԴ. սպասվում է Պուտին-Լուկաշենկո հանդիպում

Աննա Կոստանյան 19.02.2021 - 18:56
19.02.2021 - 18:56 դիտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ այս մասին հայտնել է բելառուս նախագահի լրագրողական թիմի թելեգրամյան ալիքը:

«Նախագահն աշխատանքային այցով ուղևորվել է Ռուսաստան՝ բանակցելու ռուս գործընկերոջ հետ, ինչպես արդեն պայմանավորվել էին»,- ասվում է թելեգրամյան հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նախագահական ինքնաթիռի լուսանկարը:

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն փետրվարի 22-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ