Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Իրան և Պարսից ծոց մուտք ունենալու հարցում. Լուկաշենկո

Աննա Կոստանյան 21.08.2025 - 13:02
21.08.2025 - 13:02 դիտում

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի տարածքով Իրան և Պարսից ծոց մուտք ունենալու հարցում, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ Մինսկում կայացած հանդիպումից հետո:

«Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի տարածքով անցնող լոգիստիկ ուղղությունը` Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Նրանք Dա առաջին հերթին հենց մեզ է անհրաժեշտ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի լիարժեք համաձայնագրի մեկնարկը կընդլայնի առևտրային կապերի աշխարհագրությունը և նոր շուկաներ կբացի երկրների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ