ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Ալեքսանյանին ազատությունից զրկելու թույլտվություն տալու Գլխավոր դատախազի միջնորդությունը

Անի Հովհաննիսյան 17.10.2022 - 22:53
17.10.2022 - 22:53 դիտում

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։ Այս տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Դատավորն անցնում է ԱԱԾ ում հարուցված քրեական վարույթով: Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է Պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ