Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 31.08.2023 - 14:28
31.08.2023 - 14:28 դիտում

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն:

Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված ֆրանսիացի պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հումանիտար օգնության նախաձեռնության և նրանց արած հայտարարությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը «հայամետ» է որակել:

Բուայոնին հայտնել են, թե «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելն» անընդունելի է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ