Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 29-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանը և փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկում են ներկայացրել դատավորների կազմի դեմ: Բողոքը հիմնավորելիս Բերմանը նշել է նախորդ դատավարություններին ներկայացված իր բազմաթիվ միջնորդությունների մերժումները, ինչպես նաև այն, որ նրանք մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել ամբողջությամբ ծանոթանալու դատական նիստերի բոլոր արձանագրություններին։
Դատարանը բողոքարկումը մերժել է: Այնուհետ հարցաքննվել է մի քանի վկա:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 6-ին։