Բաքվում Իրանի ժամանակավոր հավատարմատարին բողոք են հայտնել ԶԼՄ-ներում «հակաադրբեջանական արշավի» համար

25.01.2025 - 18:50 դիտում

Բաքվում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, նրան «իրանական ԶԼՄ-ներում հակաադրբեջանական արշավի» կապակցությամբ բողոք են հայտնել:

«Հանդիպմանը դեսպանին բողոք են հայտնել Ադրբեջանի և երկրի ղեկավարության հասցեին արշավի կապակցությամբ, որը բացահայտ անցկացվում է իրանական ԶԼՄ-ներում, որոնք մոտ են կառավարական շրջանակներին»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նման քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին և պետք է անհապաղ կանխվեն:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ի Եվրասիայի վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլուն ԱԳՆ-ում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ: Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք երկկողմ հարաբերություններին վնասող է համարել և այդ առնչությամբ Իրանի բողոքը հայտնել ու կոչ արել քայլեր ձեռնարկել այդ  բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ