Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 13:50
16.05.2024 - 13:50 դիտում

Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը:

Այս մասին հայտնում են ադբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։

Երեկ ևս 5 ամսով երկարաձգվել էր ԼՂ մյուս նախկին ղեկավարների կալանքը ժամկետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ