Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է Թուրքիա

25.05.2024 - 11:50 դիտում

Մայիսի 25-ի առավոտյան Ադրբեջանից առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս արդիականացված երկաթուղով ժամանել է Թուրքիա։

Գնացքը Բաքվից Կարս է հասցրել 632 տոննա պլաստիկ հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։

Երկաթուղու վրացական հատվածի 184 կմ-ի արդիականացման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի մայիսից և ավարտվել են այս տարվա մայիսի 20-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ