Մոսկվան Բաքվին խնդրել է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներին այցելելու հնարավորություն տալ, սակայն այս պահին դա չի ընձեռվել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, իհարկե, խնդրել ենք դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն տալ այցելել Ռուսաստանի քաղաքացիներին։ Եվ այս ամբողջ ընթացքում մենք բառացիորեն կապի մեջ ենք եղել մեր դեսպանատան, Ռուսաստանի դեսպանի հետ՝ առցանց ձևաչափով։
Ցավոք, այս պահին Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական ԶԼՄ-ների լրագրողներին, այցելելու հնարավորություն չի տրամադրվել»,- ասել է Զախարովան։