Բաքուն համաձայնել է հանդիպել Բրյուսելում. Քիշնևում հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա. Ադրբեջանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 11.05.2023 - 14:00
11.05.2023 - 14:00 դիտում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, պատասխանելով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին Բրյուսելում և Քիշնևում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների մասի, նշել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է բրյուսելյան հանդիպմանը։

«Միաժամանակ, Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ առաջարկվել է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է Քիշնևում ադրբեջանական կողմի ոչ պաշտոնական հանդիպման հնարավորության մասին՝ պայմանով, որ բրյուսելյան ձևաչափը չփոխարինվի, և այդ ձևաչափը չփոխվի։ Սրան զուգահեռ, հաշվի առնելով, որ այս հանդիպման մանրամասների մասին մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվել, Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ