«Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ փաստորեն, այդ անցումն ընդունելի է, չէ՞, ԻԻՀ տարածքով: Դա խոչընդոտ չի համարում Ադրբեջանը: Այսինքն՝ Ադրբեջանն Իրանի տարածքով համարում է, որ խոչընդոտո՞վ է անցնում: Չի համարում, չէ՞: Հակառակ դեպքում չէր անցնի:
Մենք ասում ենք՝ այն նույն պայմանները, ինչ ԻԻՀ-ն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք: Նույն պայմաններով:
Ավելին, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայատանին էլ են պետք անցումներ, մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների»,- ասաց նա՝ նշելով, որ այդ պարզեցումների պատրաստակամության մասին նշվում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: