Բարձրունի գյուղ տանող ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Աննա Կոստանյան 14.10.2025 - 14:41
14.10.2025 - 14:41 դիտում

Հոկտեմբերի 14-ին` ժամը 10։45-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտիրոս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Բարձրունի գյուղ տանող ավտոճանապարհի 15-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ