Բարձրացել է աթոռին, բացել պատուհանը և ընկել. Երևանի մանկապարտեզներից մեկից 5-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

9.07.2025 - 21:02 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է բերվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ