Բարենցի ծովում ձկնորսանավ է ջրասույզ եղել

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 11:54
28.12.2020 - 11:54 դիտում

Արխանգելսկի մարզում նավ Է ջրասույզ եղել Նոր Երկիր արշիպելագի մերձակայքում, դեկտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում:

«07:30-ին տեղեկատվություն Է ստացվել «Օնեգա» № ՄԿ 0331 նավի (գրանցման նավահանգիստը Մուրմանսկ) ջրասույզ լինելու մասին Բարենցի ծովի ջրատարածքում՝ Արխանգելսկի մարզի Նոր Երկիր արշիպելագի մերձակայքում: Անձնակազմը՝ 19 մարդ: Փրկվել Է երկու հոգի, «Վոյկովո» նավով կատարվում են որոնումներ»,- ասել են ԱԻՆ-ում: Գերատեսչության տվյալներով՝ նավի խորտակման պատճառ Է դարձել սառցակալումը:

«Խորտակված նավը ձկնորսությամբ Էր զբաղված, ջրասուզման պատճառը սառցակալումն Է»,- ասել են ԱԻՆ-ում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է արտակարգ ծառայությունների աղբյուրը, անձնակազմի որոնումների Է ուղարկվել հինգ նավ: «Ներկայումս անձնակազմի որոնման Է ուղարկվել հինգ նավ: Նրանցից մեկը բարձրացրել Է երկու ողջ նավաստիների, նրանք եղել են հիդրոկոստյումներով, մնացածների հետ կապ չկա», ասել Է գործակալության զրուցակիցը ՝ հավելելով, որ օդերեութաբանները նախազգուշացրել Էին սառցակալման սպառնալիքի մաիսն:

Ինչպես ավելի ուշ ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, Բարենցի ծովում ձկորսանվի ջրասուզման հետեւանքով կորած նավաստիները, նախնական տվյալներով՝ զոհվել են: «Նախնական տվյալներով՝ բացի երկու փրկված նավաստիներից, ողջ մնացածներ չկան: Սառցակալծ նավը վայրկենապես ջրասույզ Է եղել փոթորկի ժամանակ՝ գործնականում ոչ մեկին փրվելու շանս չթողնելով սառցաջրում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ