Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները․ կան տուժածներ

26.07.2025 - 23:29 դիտում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։

«Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Ըստ անհրաժեշտության` կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»,- հայտնում է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ