«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել՝ ռազմական դրությունը չեղարկելու համար

Աննա Կոստանյան 25.02.2021 - 17:55
25.02.2021 - 17:55 դիտում

Այսօր՝ ժամը 18.00-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել, որպեսզի չեղարկվի ռազմական դրությունը և քննարկվի ստեղծված իրավիճակը, Ազատության հրապարակում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքոնյանը:

«Մենք, որպես պառլամենտական երկիր, պետք է գնանք բոլոր գործիքներն օգտագործելով: Մենք գնում ենք անդունդի եզրով, բայց իրավուքն չունենք ընկնելու անդունդը, պետք է անպայման մեր ուժը ցուցադրենք», – ասաց պատգամավորը՝ ժողովրդին կոչ անելով կանգնել մինչև վերջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ