Բավրա-Գյումրի ճանապարհին բենզատար մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. վարորդը մահացել է

Աննա Կոստանյան 13.09.2023 - 09:13
13.09.2023 - 09:13 դիտում

Սեպտեմբերի 12-ին` ժամը 23։34-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին GAZ մակնիշի բենզատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում․ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա. վառելիքի արտահոսք չի նկատվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել լուսավորություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ