Բայրամովն ու Օ’Բրայենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Աստղիկ Խաչատրյան 28.06.2024 - 19:30
28.06.2024 - 19:30 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկացրել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ