Բայրամովն ու Հրվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը

Աննա Կոստանյան 12.04.2022 - 16:49
12.04.2022 - 16:49 դիտում

2022 թվականի ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև, գրում է minval.az-ը։

Ի շարունակում ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը՝ Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքերի փոխանակում իրականացրել հումանիտար հարցերի շուրջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ