Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Աննա Կոստանյան 17.08.2023 - 16:23
17.08.2023 - 16:23 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ադրբեջանական կողմի տվյալով՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Լաչինի միջանցքի խնդրին և երկկողմ ու տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ