Բայդենն ուղերձով կդիմի ամերիկացիներին

Աննա Կոստանյան 24.02.2022 - 10:02
24.02.2022 - 10:02 դիտում

Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր ուղերձով կդիմի ամերիկացիներին՝ ներկայացնելու Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի գործողությունների հաջորդականությունը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նախագահ Պուտինն ընտրել է պատերազմի ճանապարհը, որը մարդկային աղետալի կորուստների և տառապանքների կհանգեցնի։ Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը գործողությունները համակարգելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որպեսզի համատեղ համոզիչ պատասխան տրվի, որը կզսպի ցանկացած ագրեսիա դաշինքի դեմ: Բայդենը նշել է, որ աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ