Բայդենն Ուկրաինային արգելել Է ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային

6.06.2024 - 20:48 դիտում

Վաշինգտոնը Կիևին թույլ չի տվել, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացած զենքերն օգտագործի ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար, հինգշաբթի ABC News-ի հետ հարցազրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, ասենք, 200 մղոն (մոտ 320 կմ) հեռավորությամբ, մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին», – ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին թույլ են տվել ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին «միայն սահմանի մոտ, այն ուժերի դեմ, որոնք Ուկրաինայում մի շարք կոնկրետ թիրախներ են գրոհում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Կիևին թույլ է տվել Վաշինգտոնից ստացած զինատեսակներով հարվածել Ռուսաստանի սահմանային տարածքներին՝ Խարկովի մերձակայքում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր երկիր ազգային մակարդակով է որոշում կայացնում Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար Ուկրաինային զենք օգտագործելու թույլտվություն տալու մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ